«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից, հայտնի է` ով կփոխարինի նրան

Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից, հայտնի է` ով կփոխարինի նրան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար է նշանակվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»։

Վահրամ Դումանյան

Կրթություն
ԵՊՀ, Երեւան; ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա

Գիտական աստիճան
ֆ.մ.գ.դ. – «Երկրորդ կարգի ընդհանուր էլիպսական հավասարումների համար Դիրիխլեի խնդրի մասին», 2012, ԵՊՀ, ք. Երևան
ֆ.մ.գ.թ. – «Հիպերբոլական հավասարումների լուծումների հավասարաչափ քվազիասիմպտոտիկայի մասին», 1990, ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա

Աշխատանքային փորձ
ԵՊՀ, Երեւան; ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա; Ս.Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոն, Վարշավա, Լեհաստան; Թրիերի համալսարան, Գերմանիա; Պադերբորնի համալսարան, Գերմանիա: