Հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները Ադրբեջանական կողմի խոցված տանկերը և զրահատեխնիկան հյուսիս-հյուսիսարևելյան ուղղությամբ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման (տեսանյութ) Ֆրանսիայում թուրք ազգայնականները փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում Ներկա պահին թշնամին «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք, 749 առողջացած և 29 մահ 51 նոր զոհ. Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված հերոս զինծառայողների անունները

Արցախի ՄԻՊ-ի զեկույցը. Սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ

Արցախ 11.10.2020   10:30   113

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը  հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով:

Զեկույցում ներկայացված են 2020թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն:

Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 101 մարդ, որից 81 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 68-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 38-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 11-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 26-ը` հասարակական այլ վայրերում:

Տունը վնասվել է, անասնագոմը` ամբողջությամբ այրվել. նոր տեսանյութ Ստեփանակերտից

Ճշգրտված տվյալներով` Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 34 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 3 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 14 անձ, Սպիտակ շեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ՄԻՊ, Արտակ Բեգլարյան, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon