Արցախի զինված ուժերը ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել

Բանակ 26.11.2019   19:04   587

Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման  փորձ, գրում է NEWS.am-ը:

Կայքի  տեղեկություններով՝  դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։

Հայկական կողմը գործելով օպերատիվ, կանխել է հակառակորդի գործողությունները, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխրաձգություն։ Ադրբեջանական կողմը տալով առնվազն մեկ ծանր վիրավոր, հետ է նահանջել, վիրավոր դիվերսանտին տանելով իրենց հետ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Թարմացված.

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է ԶԼՄ-ներում տարածված լուրը՝ Արցախում ադրբեջանական դիվերսիայի մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բանակ, ադրբեջան, ԱՀ ԶՈւ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon