«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արցախում հայտնաբերվել է ևս 3 տարեցի ու 1 զինվորի մարմին

Արցախում հայտնաբերվել է ևս 3 տարեցի ու 1 զինվորի մարմին

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել են 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ: Տեղեկությունը հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեք քաղաքացիական անձանց ինքնությունն էլ հայտնի է, երեքն էլ տարեցներ են։ Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է Մարինա Հայրապետյանի մարմինը, իսկ Ազոխ գյուղում՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար»,–ասել է Թադևոսյանը։

Բացի այդ, Ջրականում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զինծառայողի մարմին, նախնական տվյալներով` նա կամավորական է եղել:

Թադևոսյանը հայտնեց, որ այսօր որոնումները շարունակվելու են Ֆիզուլու, Իշխանաձորի ու Այգեհովտի, ինչպես նաև Որոտանի ուղղություններով։

Մինչ այսօր հայտնաբերվել են 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: