«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Ավստրիայի ներկայացուցիչ. Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի

Ավստրիայի ներկայացուցիչ. Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի

Ադրբեջանում պահվող բոլոր հայերը պետք է վերադարձվեն Հայաստան առանց «բայց»-երի։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ քննարկմանը հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի հարցով համազեկուցող, Ավստրիայի ներկայացուցիչ Ստեֆան Շենախը։ Նա նշել է, որ խոսում է իր պատվիրակության անունից, այլ ոչ թե որպես Ադրբեջանի հարցով զեկուցող:

«Անհրաժեշտ է հարգել մարտերում ընկածներին, անհրաժեշտ է վերականգնել խաղաղությունը։ Ճիշտ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են մի քանի անգամ գերիների փոխանակումներ, սակայն Բաքվում դեռևս մնում են հայ ռազմագերիներ։ Դիմում եմ Ադրբեջանին կոչով՝ վերադարձրե՛ք բոլոր պահվող հայ անձանց` առանց «բայց»-երի, առանց առևտրի, առանց ասելու՝ նրանք կոնֆլիկտից առաջ են հայտնվել տարածքում, թե հետո։ Դա է խաղաղության հասնելու միակ ճանապարհը», - ասել է Շենախը։

Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Լուիսը ընդգծել է, որ Հայաստանը կատարել է 2020թ.–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերն իր մասով, իսկ Ադրբեջանը հրաժարվում է դրանց իրականացումից։

«Արյունալի պատերազմից հետո, որում մարդիկ զոհվեցին, կարևոր է հարգանք ցուցաբերել և սկսել աշխատանքը հաշտեցման ուղղությամբ: Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի, քանի դեռ հայ ռազմագերիներն Ադրբեջանում են։ Անհետ կորածներ կան, հսկայական քանակությամբ (հայ) զինվորներ կան, որոնք շարունակում են Ադրբեջանում մնալ գերության մեջ:

Ադրբեջանը հրաժարվել է համարյա 200 գերիների վերադարձից, հայտարարում է, որ նրանք գերեվարվել են պատերազմից հետո, հետևաբար համարվում են ահաբեկիչներ։ Բայց նրանք ակնհայտորեն գերիներ են և պետք է վերադարձվեն Հայաստանին», - ասել է Լուիսը։

Նա իր ելույթում նշել է, որ հայ գերիներն անմարդկային վերանբերմունքի են արժանանում, նրանց դեմ բռնության տեսանյութերը կան Human Rights Watch-ում։

«Դրանք ռազմական հանցագործություններ են։ Վերջերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հաղթանակի պուրակ» բացեց Բաքվում, նման քայլերը խորացնում են կոֆլիկտը», - ասել է Լուիսը։

Պատվիրակներից Փոլ Կավանը նույնպես նշել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին առանց որևէ պատճառաբանության։

«Կարևոր է, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների կոնտեքստում։ Այսպիսի կոնֆլիկներում ոչ մի կողմը չի հաղթում։ Ես ոչ մեկի կողմից չեմ, բայց թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ եմ անում երկխոսության միջոցով կարգավորել հակամարտությունը», - ասել է Կավանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ–ի համար պետք է գլխացավանք դառնար այն, որ իր կազմակերպության երկու անդամ պատերազմում են, և ոչինչ չարվեց այդ պատերազմը կանգնեցնելու համար։

Ըստ armeniasputnik-ի՝ այս քննարկումն անցկացվում է ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։

Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որից 6-ը Ադրբեջանից, 1-ը Թուրքիայից և 4-ը Հայաստանից։

Գրանցվածների մեջ են Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։