Ազգային հերոս Ռուբեն Սանամյան. «Մի՛ ուրախացեք։ Не дождетесь!» (տեսանյութ)

Պաշտոնական 14.10.2020   18:37   1142

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հերքել է ադրբեջանցիների տարածած հերթական ապատեղեկատվությունը` կից ներկայացնելով «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութը։

Նա նշել է, որ ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, և այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։

«Զինուժ մեդիան» քիչ առաջ ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում զրուցել է կապիտան Սանամյանի հետ։

«Հերթական անգամ հերթը հասավ ինձ, իբր ես հօդս եմ ցնդել։ Իրենց պատճառով ես պիտի բանուգործ թողնեմ–գամ, որ իրենք տեսնեն` ողջ եմ։ Ողջ կամ, ողջ էլ լինելու եմ։ Կուզեմ` իրենց ոչխար զորքին փոխանցեն, որ մենք դեռ շատ կհանդիպենք։ Մի՛ ուրախացեք։ Не дождетесь!»,-ասում է նա տեսանյութում։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուբեն Սանամյան, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon