ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

Աշխարհ 15.05.2021   10:30   278

Եվրամիությունը ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տագնապալի իրադարձություններին: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ:

«Եվրոպական արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն այս հինգշաբթի օրը իմ անունից զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի, իսկ այս ուրբաթ օրը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու կողմերին հորդորելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ նվազեցնել իրավիճակի սրումը»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրյուսելում:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը կապի մեջ է ԵԱՀԿ ներկայիս նախագահության հետ:

«Սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջեւ շարունակվող տեխնիկական մակարդակով շփումները»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ժոզեպ Բորել, ադրբեջան, ԵՄ, Հայաստան, սահման

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon