Երևանում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը

Պաշտոնական 18.12.2020   12:00   120

Երևանում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի պատասխանատու Արթուր Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն արդեն դիմավորել է Բորտնիկովին։ Այցից և հանդիպումից այլ մանրամասներ ԱԱԾ-ից չեն փոխանցում։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ակնկալվում է Բորտնիկովի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտոնական տեղեկատվությւոն այդ մասին, այդուհանդերձ, առայժմ չկա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսանդր Բորտնիկով, ՌԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon