Երկու նոր Ազգային հերոս կունենանք

Պաշտոնական 20.10.2020   16:04   361

Երկու զինվորականներ «Ազգային հերոս» բարձրագույն կոչման կարժանանան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում։

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»,- գրել է վարչապետը։

Նա նաև հավելել է, որ հիմա էլ նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը հանուն հայրենիքի:

«Փա՛ռք հայոց բանակին»,- եզրափակել է գրառումը վարչապետ Փաշինյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիրան Խաչատրյան, Ազգային հերոս, պատերազմ Արցախում, Անդրանիկ Փիլոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon