ԵԽԽՎ փոխնախագահ. «Ղարաբաղի հարցով վերջնական լուծումը կպահանջի ծանր փոխզիջումներ»

Աշխարհ 27.09.2021   21:37   2504

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը:

Զեկույցի ընդունմանը կողմ է քվեարկել 47, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Զեկույցը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը: Զեկուցողը ներկայացրել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից հետո ձեռք բերված տեղեկատվությունը: Զեկույցում ափսոսանք է արտահայտվում հակամարտության ողբերգական հետևանքների համար:

Հիմնական կետերը վերաբերում են զոհվածներին, անհայտ կորածներին և վիրավորներին, ռազմագերիներին ռազմական հանցագործություններին, չպայթած զինամթերքին, տեղահանված անձանց, սահմանային լարվածությանը, մշակութային ժառանգությանը և ատելության խոսքին։

ԼՂ հակամարտության հումանիտար հետեւանքները պետք է մանրազնին ուսումնասիրվեն, քանի որ մարդու հիմնարար իրավունքները շարունակում են խախտվել: Այս մասին հայտարարել է  ԵԽԽՎ  փոխնախագահ Նիկոլ Տրիսսը:

 «Երկու կողմերից ծանր փոխզիջումներ կպահանջվեն՝ վերջնական խաղաղ լուծման հասնելու համար, սակայն երկխոսությունը շատ կարեւոր է: Երկխոսությունից հրաժարվելը կհանգեցնի պատերազմ վերսկսման վտանգի», - հայտարարել է Տրիսսը:

Նա նշել է, որ «ռազմագերիների հարցում չնչին առաջընթաց է գրանցվել, սակայն դա բավարար չէ»: ԵԽԽՎ  փոխնախագահը  համաձայնել է ականազերծման գործում համագործակցության եւ ատելության ու սադրանքների հրահրմանը վերջ տալու անհրաժեշտության մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ԼՂ, ԵԽԽՎ, Նիկոլ Տրիսս, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon