«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Գագիկ Ջհանգիրյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին (տեսանյութ)

Գագիկ Ջհանգիրյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին (տեսանյութ)

«2003թ․ քրեական գործ են հարուցում քննչական խմբի ու դատախազի դեմ և գրում են՝ հանցավոր խումբ, որը ղեկավարել է Գագիկ Ջհանգիրյանն իր քննիչների հետ։ Մեզ հանցագործ են համարել։ Դեռ գործով դատավարություն էր գնում, դատական ակտը հրապարակված չէր, դեռ անջատված մասը մեր վարույթում էր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործին։

Վերջինս ասում է, որ գործի քննության ժամանակ իրենք դիմել են ԱԱԾ ղեկավարին, թե արդյոք Ազգային ժողովում ձայնագրվել կամ տեսագրվե՞լ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հոկտեմբերի 27-ի գործով թիվ մեկ ոճրագործ Նաիրի Հունանյանի հանդիպումը։ Պատասխանել են, որ նման գործողություն չի կատարվել։ Բայց  Ջհանգիրյանը ենթադրում է, որ ձայնագրվել է։ Ջհանգիրյանին նաև հետաքրքրում է, թե արդյոք ԱԱԾ-ից կորած փաստաթղթերը վերաբերո՞ւմ են նաև Հոկտեմբերի 27-ի գործին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել։

«Ինձ հիմա շատ հետաքրքրում է, Հոկտեմբերի 27-ի օպերատիվ գործն ամբողջությամբ ԱԱԾ-ո՞ւմ է, թե ոչ։ Այդ կորած թղթերը նաև Հոկտեմբերի 27-ի օպերատիվ գործի՞ց են»,- հարցնում է նախկին զինդատախազը՝ վստահություն հայտնելով, որ «օպերատիվ հետախուզական մարմինների խոհանոցները մաքրվել են»։

Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ դիմելու է նաև Վճռաբեկ դատարան բեկանելու 2008թ․ Ռոբերտ Քոչարյանի երկու հրամանագրերը, որոնցով նա ազատվում է պաշտոնից և զրկվում դասային աստիճանից։ Նա այդ երկու հրամանագրերը վիճարկել է նաև Վարչական դատարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրի տեսանյութում՝