«Գազպրոմը» Հայաստանի հետ քննարկել է 2021 թվականին գազի մատակարարման պայմանները

Պաշտոնական 18.12.2020   10:32   129

«Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականին գազի մատակարարման պայմանները, ТАСС-ի հաղորդմամբ՝ ասվում է գազային հոլդինգի հաղորդագրության մեջ: ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Կողմերը քննարկել են 2020 թվականին Հայաստան գազի մատակարարման աշխատանքների արդյունքները և 2021 թվականին մատակարարումների պայմանները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2020-ի մարտի վերջին նամակ էր ուղարկել «Գազպրոմի» ղեկավարին՝ առաջարկելով սկսել նոր բանակցություններ գազի գնի իջեցման վերաբերյալ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով

«Գազպրոմը» Հայաստանում սպառողներին միակ գազ մատակարարողն է` «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությամբ։ 2019-ին Հայաստանի համար գազի գինը հազար խորանարդ մետրի համար 150 դոլարից հասավ 165 դոլարի, նույն սակագինը մնաց նաև 2020-ին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Գազպրոմ», գազի սակագին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon