«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Գերի ընկած շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևանի մայրուղին

Գերի ընկած շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևանի մայրուղին
Գերի ընկած շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևանի մայրուղին, լուր են պահանջում
Այս պահին Շիրակի մարզում լարված իրավիճակ է։ Օրեր առաջ Հադրութում գերի ընկած շիրակցիներին վերադարձնելու պահանջով քաղաքացիները փակել են Գյումրի-Երևանի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը։

Նշենք, որ այսօր ժամը 16.00-ին անհետ կորած կամ գերի ընկած շիրակցիների հարազատների հետ կհանդիպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16–ին տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նույն օրը հայտնեց, որ նախորդ օրը երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և հաջորդ առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։