Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք

Կարևոր 17.11.2020   11:02   157

Նոյեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118870 դեպք, որոնցից 78343-ն` առողջացած, 1811-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 468081 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք: Ունենք 2478 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon