«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայ ազգային կոնգրեսի Ամուլսարին վերաբերող երկու հայտարարություններից հատվածներ

Հայ ազգային կոնգրեսի Ամուլսարին վերաբերող երկու հայտարարություններից հատվածներ

Հրապարակեմ Հայ ազգային կոնգրեսի Ամուլսարին վերաբերող երկու հայտարարություններից հատվածներ․

2012 թ․ «Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը և իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջև ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար: Միաժամանակ, կարևորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը և էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, Հայ ազգային կոնգրեսի բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է ներկայացնում էկոլոգիական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը հասարակական քննարկումների արդյունքում կարող է լրամշակվել և դրվել Կոնգրեսի ծրագրային քաղաքականության հիմքում» (հայեցակարգը հասանելի է)։

2019թ․ օգոստոսին՝ «Հայ Ազգային Կոնգրեսը, մշտապես կարեւորելով այս խնդիրները, 2012 թվականին ընդունել է «ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ» փաստաթուղթը, որում անընդունելի է համարել Ամուլսարի, Թեղուտի, Հրազդանի եւ այլ հանքավայրերի այնպիսի շահագործումը, որը ոչնչացնում է շրջակա էկոհամակարգը, անհամաչափ վնաս պատճառում բնությանը, ծանր հարված հասցնում մարդկանց առողջությանը, հափշտակում ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունը:

Ամուլսարի հանքի շահագործման հարցն էլ ավելի է կարեւորվում այն հանգամանքով, որ այն տեղակայված է Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսների կուտակման տարածաշրջանում եւ առողջապահության ու հանգստի ինդուստրիայի կենտրոն՝ Ջերմուկի մերձավորությամբ, հետեւաբար, շահագործման հետ կապված բնապահպանական վնասները կարող են անշրջելի ծանր հետեւանքներ ունենալ Հայասատանի ժողովրդի առողջության եւ երկրի բնության եւ էկոհամակարգի վրա:

Այս խնդիրները հատկապես կենսական նշանակություն են ձեռք բերում աշխարհում բնակլիմայական սրընթաց փոփոխությունների պայմաններում, որոնք սպառնում են էապես կրճատել բնակության համար պիտանի տարածքները»:

Իզաբելլա Սարգսյան