«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»

Տարածաշրջան 06.02.2019   14:53   447

Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ամփոփեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 6-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում Սիդորովը նշեց, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:

«Միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, ինչպես նաև երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա աշխատանքների համար, հանգեցրել են լարվածության նվազեցմանը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

Անատոլի Սիդորովը հիշեցրեց նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրաստիճան մակարդակով հաստատված ուղիղ կապի մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անատոլի Սիդորով, ԼՂ, ՌԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon