«Հայաստանում Օրենքը չի գործում, կամ գործում է ընտրովի»

Խոսք 05.09.2020   12:01   1077

ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության կանոնները ոտնահարելու հիմքով ՀՀ ոստիկանությունը պարտավոր էր կասեցնել ու արգելել Քոչարյանի երեկվա շաբաշը Սևանում: Եվ քանի որ ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ ասֆալտին չի փռվել, կարող ենք եզրակացնել.

1. ՀՀ ոստիկանությունը տուգանում-փռում է միայն ՀՀ հպարտ քաղաքացիներին.

2. ՀՀ ոստիկանությունն ու Պարետատունը կամ կանաչ լույս են վառել Քոչարյանի համար, կամ՝ վախից իրենք են փռվել ասֆալտին.

3. Քոչարյանի հավաքն արտոնված է ՀՀ վարչապետի կողմից:

Երեք տարբերակներն էլ իրատեսական են, քանի դեռ ՀՀ-ում Օրենքը չի գործում, կամ գործում է ընտրովի:

Նշենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2 ամիս է վարույթ չի ընդունել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու ընտրված Երվանդ Խունդկարյանն է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Երվանդ Խունդկարյան, Վճռաբեկ դատարան, Հայաստան, Մարտի 1-ի գործ, պարետատուն, Ռոբերտ Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon