Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 26 մարդ է մահացել

Պաշտոնական 27.10.2020   11:26   141

Հոկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ն` առողջացած, 1222-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 382938 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3397 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք: Ունենք 652 առողջացած:

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 26 մարդ է մահացել.

պացիենտները եղել են 71 (կին), 69 (կին), 58 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 80 (տղամարդ), 74 (կին), 67 (տղամարդ), 69 (տղամարդ), 52 (տղամարդ), 83 (տղամարդ), 65 (տղամարդ), 76 (կին), 69 (կին), 79 (կին), 75 (տղամարդ), 74 (կին), 70 (տղամարդ), 72 (տղամարդ), 54 (կին), 74  (տղամարդ), 66 (կին), 72 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon