«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Հայտարարություն ՍԴ-ից

Հայտարարություն ՍԴ-ից

Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալները խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածվել ՍԴ-ի ֆեյսբուքյան էջից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան եւ միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում եւ որոշումներում առաջնորդվել միայն եւ բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

  • Հրայր Թովմասյան
  • Ալվինա Գյուլումյան
  • Ֆելիքս Թոխյան
  • Արաիկ Թունյան
  • Աշոտ Խաչատրյան
  • Հրանտ Նազարյան
  • Արեւիկ Պետրոսյան»։

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։