«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հայտնաբերվել է ևս 22 զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է ևս 22 զինծառայողի աճյուն

Այսօր ադրբեջանական կողմը միայն մեկ ջոկատի է թույլատրել մտնել Ֆիզուլու հատված և որոնողական աշխատանքներ իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքների արդյունքները կամփոփվեն երեկոյան։ Այդ պահին դեռ հայտնի չէ, քանի զինծառայողի աճյուն է այսօր գտնվել Ֆիզուլու շրջանից։

«Երեկ Ֆիզուլու, Հադրութի, Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների արդյունքում 22 զինծառայողի մարմին է հայտնաբերվել»,- նշել է Թադևոսյանը։

Նրա խոսքով` ԱԻՊԾ-ն աշխատելու է նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին, սակայն այս պահին դեռ հայտնի չէ՝ այդ օրերին Ադրբեջանը թույլ կտա իր վերահսկողության տակ անցած հատվածներում որոնողական աշխատանքներ իրականացնել, թե ոչ։ Դեռ բանակցություններ են ընթանում։

Հավելենք, որ դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Հադրութում։ Իսկ երեկ` դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանը թույլ չէր տվել, որ փրկարարական ջոկատը մտնի Ֆիզուլի։