«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ. Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի

ՀՀ ՊՆ. Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

«Տոնոյանն իր աջակցությունն է հայտնել ԼՂ տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Այն պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների հարցերով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև: