«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Կառավարության նիստը (ուղիղ)

Կառավարության նիստը (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, անցկացնում է հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 35-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • - Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ավանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,
  • - «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
  • - Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՐԻՆԱ ԿՈՉՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ եւ «ԱՆԻՊԼԱՍՏ», «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված հայտերը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • - Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,
  • - Ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում մարդկային ռեսուրսների գծով առկա կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին,
  • - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվություն տալու մասին եւ այլ հարցեր