Կառլոս Ռաիսյան. «ՍԴ-ն ականազերծելուց հետո նորից ականապատելը՝ հակապետական է»

Խոսք 28.07.2020   20:45   391

Մարտի 1-ի շինծու գործերով դատավոր Դավիթ Ավետիսյանի որդուն ՝ Վահրամ Ավետիսյանին իշխանությունները փորձում են դարձնել ՍԴ դատավոր: Սա պրոբլեմ է, սա խնդիր է, սա խայտառակություն է, սա հերթական կադրային ձախողում է :

Դավիթ Ավետիսյանը էն մարդն է, ով տասնյակ մարդկանց ապօրինի կերպով բանտերն է նետել, այդ թվում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

...
Եթե մեր իշխանությունները փորձում են բացահայտել Մարտի 1-ի գործը, միևնույն ժամանակ Մարտի 1-ի գործերի պարտակողի որդուն փորձում են նշանակել ՍԴ դատավոր, ապա ակնհայտ է դառնում որ Հեղափոխությունը հարվածի տակ է դրվում, հերթական հարվածի:

Հույս ունեմ ի վերջո կհաղթի բանականությունը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ հին կազմը փոխելուց հետո նոր կազմում չի նշանակի նոր հրայրների ու ֆելիքսների :
ՍԴ-ն ականազերծելուց հետո նորից ականապատելը ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև արդեն հակապետական է:

Հայաստանում հազարավոր երիտասարդներ կան, որոնք ունեն, թե գիտելիք, թե կամք, թե մարդկային որակներ և որոնք չունեն մութ անցյալ, չունեն իրենց ու իրենց նտանիքների վրա կոմպրոմատներ, չունեն աշխատանք, բայց ունեն ցանկություն: Չգիտես ինչու Հեղափոխության առաջնորդները գնում-գտնում են այնպիսի մարդկանց , որոնք և իրենք, և իրենց մտերիմները տանսամյակներով գործել են ՀՀ-ի դեմ ի շահ սեփական կամ խմբակային հետաքրքրությունների, և փաստ է, որ շարունակելու են նույն ոճով, այս մասին մի քանի անգամ նույնիսկ հենց վարչապետն է ասել, որ կադրային ջարդ չկատարելու պատճառով պետական ապարատը չի գործում Հեղափոխության տրամաբանությանն ու տեմպին համահունչ: Իսկ հեղափոխական արժեքներ կրող երիտասարդությունը կամ լքում է երկիրը, կամ էլ հիասթափվելով պասիվանում ու դուրս են մնում ակտիվ հասարակա-քաղաքական կյանքից :

Առհասարակ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կոսմետիկ փոփոխություններից անցում կատարել դեպի ավելի խորքային փոփոխությունների:Իհարկե, որոշ բնագավառներում կան զգալի փոփոխություններ նույնիսկ խորքային , բայց մեծամասամբ՝ կոսմետիկ :

Մենք լա՛վ երիտասարդություն ունենք, որոնք ունեն իսկապես Նոր Հայաստանի տեսլական և պետք է նրանց տեղ ու հնարավորություն տալ, իսկ մերժվածները՝ մերժվել են առանց ներման իրավունքի: Ժամանակը ցույց է տալիս, որ ոչ միայն ներվել են, այլ նաև փորձում են ներթափանցել նոր Հայաստանի տարբեր օղակներ ու կախվել դամոկլյան սրի նման մեր նոր-նոր հազիվ ոտքի կանգնող Հայաստանի վրա:

Ամբողջական՝ Կառլոս Ռաիսյանի ֆեյսբուքյան էջում

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառլոս Ռաիսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon