Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին

Պաշտոնական 05.06.2021   15:35   244

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից մայիսի 27-ին գերեվարված հայ զինծառայողներին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին, ինչպես նաև օգնել են կապ հաստատել ընտանիքների անդամների հետ»,–ասաց նա:

Հիշեցնենք` մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են  վեց զինծառայողներ։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ է տվել տեղեկություններ տրամադրելու մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Զառա Ամատունի, գերիներ.ռազմագերիներ, ԿԽՄԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon