Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է դեսպան Ջոնաթան Լաքոտին
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։
Տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու հումանիտար բնույթի մի շարք հարցերի»։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Նշենք, որ փետրվարի 5–ին էլ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել էր Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Իսկ հունվարի 25–ին Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին իր տանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Այսպիսով, Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր դեսպանները հանդիպել են Տեր-Պետրոսյանի հետ։
Читать на русском