«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Նշենք` Լևոն Տեր–Պետրոսյանի ու Կոպիրկինի նախորդ հանդիպումը կայացել էր այս տարվա մայիսին։

Հիշեցնենք`ՀՀ առաջին նախագահը վերջերս առանձնազրույցներ է ունեցել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի, Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևի հետ: