ՄԻԵԴ-ը քննության է առել Հայաստանի ու Ադրբեջանի բողոքները

Աշխարհ 13.05.2021   11:30   143

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է առել Հայաստանի ու Ադրբեջանի` միմյանց ուղղված բողոքները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԻԵԴ-ին։

Ըստ հաղորդագրության` ՄԻԵԴ-ի պալատը, որին փոխանցվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական բողոքները, գործը պատվիրակել է դատարանի Մեծ պալատին։

Հայաստանը բողոք է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի վերջին, իսկ Ադրբեջանը՝ 2020 թվականի հոկտեմբերի վերջին։

«Հայտարարություններն առավելապես վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնության վերջին դրսևորումներին և մեղադրանքներ են պարունակում այդ դեպքերի ընթացքում պատասխանող երկրների կողմից Կոնվենցիայի լայնածավալ խախտումների վերաբերյալ` ներառյալ քաղաքացիական անձանց վրա անկանոն հարձակումները, ինչպես նաև մասնավոր և հասարակական սեփականության և ենթակառուցվածքների վրա հարձակումները, մահապատիժները, զինծառայողների և խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն ու նրանց խեղումները, գերեվարումը և մարդկանց տևական ժամանակ պահելն ու մարտական գործողություններով տուժած շրջաններում քաղաքացիական բնակչության բռնի տեղաշարժը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բողոքները Մեծ պալատի քննարկմանը հանձնելու որոշումն ընդունվել է մայիսի 11-ին, կողմերն այդ մասին տեղեկացված են եղել եւ առարկություններ չեն հայտնել: Մեծ պալատը կազմված է դատարանի նախագահից, փոխնախագահներից, սեկցիաների նախագահներից, ինչպես նաեւ ազգային դատավորից եւ դատավորներից, որոնք ընտրվել են ըստ վիճակահանության:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, Հայաստան, ՄԻԵԴ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon