Մոսկվայում ՀՀ դեսպանատունը հսկվում է ոստիկանության կողմից
Մոսկվայում Հայաստանի դեսպանատան բակում Մոսկվայի հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ ընթանում է բողոքի ցույց` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Մեր հայ ժողովրդին ծնկի ա բերել էդ մարդը, մենք իրա ցանկացած քայլին դեմ ենք։ Ի՞նչ կարգավիճակով ա նա եկել Մոսկվա Ալիևի հետ հանդիպման։ Ժողովուրդն իրեն արտոնե՞լ է։ Չէ», - ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հսկվում է ոստիկանության կողմից:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Մոսկվա է մեկնել, որտեղ եռակողմ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ:
Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն 2020թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և կքննարկեն տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը:
Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առեւտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին:
Բացի այդ, նախատեսված են Պուտինի առանձնազրույցներն Ալիևի և Փաշինյանի հետ:
Փաշինյանի մամուլի խոսնակը հնարավոր է համարում Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության ստորագրումը։