Մուրադովը Բաքվից Երևան հայ զինվորականների դիեր է բերում (լրացված)

Պաշտոնական 17.11.2021   19:48   465

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։

Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Լրացված.

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայատան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զոհեր, Սիսիան, Ռուստամ Մուրադով, ադրբեջան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon