Մուսինյան. «Հրապարակի «տեղեկությունը» սադրիչ հորինվածք է, որը չի համապատասխանում իրականությանը»

Պաշտոնական 21.10.2020   18:00   621

Հրապարակ կայքը, վերատպելով իմ հաղորդագրությունը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև կայացած հանդիպման մասին, իր կողմից ավելացրել է.«Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։ Մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը»:

Հարկադրված եմ հայտարարել, որ Հրապարակի «տեղեկությունը» սադրիչ հորինվածք է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

ՀԱԿ  խոսնակ Արման Մուսինյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Մուսինյան, Լևոն Տեր-Պետրոսյան, պատերազմ Արցախում, «Հրապարակ»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon