Փաշինյան. Հայաստանը պատրաստ է վերսկսել Ղարաբաղի հարցով խաղաղ երկխոսությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ասաց, որ Հայաստանը պատրաստ է վերսկսել Ղարաբաղի շուրջ խաղաղ երկխոսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ժողովուրդը համախմբված է ավելի քան երբևէ և պատրաստ է պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը։ Մենք հավատարիմ ենք հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ համաձայն ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրերի հայտարարությունների»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է մարդասիրական աղետի վտանգի առջև:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր ՌԴ-ում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու հարցը՝ զոհվածների մարմիններն ու գերիներին փոխանակելու նպատակով։
Читать на русском