«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 22

Պատմության այս օրը. հուլիսի 22

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Բռնցքամարտի միջազգային օրը (International Boxing Day) *
  • Ուղեղի համաշխարհային օրը (World Brain Day) *
  • ՊԻ թվի նշանակության օրը (Approximate Pi Day) *
  • Առնետաորսորդի օրը (Rat Catcher s Day) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) -Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամուելի, Սամփսոնի, Հեփթայայի, Բարակի, Գեդոենի և այլ նախահայրերի հիշատակության օր

  • Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով և վերջանում  կրկին Ղամեքով: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքին է դասել նաև մարդկության նախահայր Ադամին՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ:
  • Նախահայրերին կամ նահապետներին վերապահված էր շատ կարևոր դեր: Նրանցից շատերն ապրել են անգամ հարյուրավոր տարիներ, քանզի իրենց մտքում և հոգում ունեցել են աստվածայինին մերձենալու և աստվածահաճո կյանք վարելու ձգտումը: Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելու խոտոր ճանապարհներից: Իրենց սրբակենցաղ կյանքով օրինակ են եղել մարդկանց համար: Նախահայրերի կենցաղավարության գերագույն նպատակն Աստծո ամենազոր կամքի իրագործումն էր: Լինելով բարեխոսներ Բարձրյալի մոտ՝ նրանք էլ ավելի անմիջական էին դարձնում Աստված-մարդ հարաբերությունը, որի կարիքը միշտ էլ զգացվում է: Սակայն առավել ևս այսօրվա ապրողների համար արժեքավոր ու ուսուցանող է նրանց՝ արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-04, 2023-07-27, 2024-07-18, 2025-08-07, 2026-07-23, 2027-07-15, 2028-08-03, 2029-07-19, 2030-08-08:

Ուղղափառություն - Տավրոմենիայի եպիսկոպոս Պանկրատիայի հիշատակը
Սլավոնական - Պանկրատի և Կիրիլ

Ազգային

  • ԱՄՆ - Գամակի ազգային օրը (National Hammock Day) *
  • ԱՄՆ - Սփուներիզմի օրը (Spoonerism Day) *
  • ԱՄՆ - Առնետաորսորդի ազգային օրը (National Rat Catcher’s Day) *
  • ԱՄՆ - Հոթ-դոգի ազգային օրը (National Hot Dog Day) *
  • ԱՄՆ - Բրյուլե կրեմի օրը (Crème Brûlée Day) *
  • ԱՄՆ - Պենուչե բանդակի ազգային օրը (National Penuche Fudge Day) *
  • Գամբիա - Հեղափոխության օրը
  • Էսվաստինի (Սվազիլենդ) - Սոբխուզ II թագավորի ծննդյան օրը
  • Լեհաստան - Վերածննդի ազգային օրը
  • ՄԱԷ - Հաջի սեզոնի սկսումը (Hajj season begins) *
  • Մալայզիա - Սարավակայի անկախության օրը (Sarawak Independence Day) 
  • Նորվեգիա - Gladmat-ի փառատոնը *
  • Ռուսաստան - Նևայի ճակատամարտի օրը
  • Ռուսաստան - Մոսկովյան երկնքի պաշտպանների օրը
  • Ռուսաստան- Գտածոների օրը
  • Ռուսաստան - Գիրուկ տղամարդկանց և կանանց օրը
  • Ռուսաստան - Աշխատամոլի օրը 
  • Ռուսաստան - Բանդակի ազգային օրը
  • Տաջիկստան - Պետական լեզվի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1989 - Տաջիկերենը դառնում է Տաջիկստանի պետական լեզուն։
1983 - Լեհաստանում չեղարկվում է ռազմական դրությունը։
1944 - Ստեղծվում է Արժույթի միջազգային հիմնադրամը։
1927
- Հիմնադրվում է իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը։
1922 - Օլիմպիական խաղերին մասնակցելու արգելքի հետ կապված Գերմանիան այլընտրանքային խաղեր է անցկացնում Լայպցիգում։
1910 - Յասնայա Պոլյանայում հրդեհից ոչնչանում են Լև Տոլստոյի ձեռագրերը։
1814 - Հին հնդկացիական ցեղեր Օհայոյում խաղաղություն են կնքում ԱՄՆ-ի հետ ու պատերազմ հայտարարում Անգլիային։
1790 - Ֆրանսիայում ազգայնացվում է եկեղեցու ունեցվածքը։
1502 - Ամերիգո Վեսպուչին պորտուգալական արշավախմբի կազմում վերադառնում է Լիսաբոն։
1099 - Խաչակիրները ստեղծում են Երուսաղեմի թագավորությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1983 - Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողատայում կայանած Ֆրանսիայի գաղտնի ոստիկանության մեքենայում։

  • Երեք ոստիկան վիրավորվում է։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1981 - Մեկ ժամվա տարբերությամբ երկու պայթյուններ Ժնևի Կենտրոնական կայարանի պահարկղերի բաժնում։

  • Զույգ պայթյունների արդյունքում՝ մեկ զոհ, չորս վիրավոր։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։
  • Հուլիսի 24-ին հրապարակած հայտարարության մեջ կազմակերպությունը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ուղղել մեր հարվածները շվեյցարական հաստատությունների դեմ ամբողջ աշխարհում և Շվեյցարիայի տարածքում։ Այլևս հաշվի չենք առնելու քաղաքացիների հարցը, քանի որ շվեյցարական իշխանությունները մաս են համաշխարհային իմպերիալիզմի և չեն տարբերվում թուրք և սիոնիստ ֆաշիստներից…»։
  • Իսկ Օգոստոսի 1-ի հայտարարության մեջ կազմակերպությունը ավելացրեց. «…դժբախտաբար այս գործողությունների պատճառով եղան անմեղ վիրավորներ. Այս անմեղ վիրավորների պատասխանատվություն ընկնում է շվեյցարական իշխանությունների ուսերին, քանի որ այն գործակցում է և ավելի վեր դասում թուրք ֆաշիստ վարչակարգի շահերը սեփական ժողովրդի շահերից»։

1971 - Տեղի ունեցավ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կինոնկարի շնորհանդեսը։

  • Ժանրը՝ կատակերգություն, տևողությունը՝ 69 րոպե։

1956 - Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը։


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Սելենա Գոմես, ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1982 - Իգոր Լոլո, Կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ, պաշտպան
1978 - Դեննիս Ռոմմեդալ, դանիացի ֆուտբոլիստ
1965 - Շոն Մայքլզ, ամերիկացի ըմբիշ
1963 - Էմիլիո Բուտրագենիո, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող
1954 - Էլ Դի Մեոլա, ամերիկացի կիթարահար, երգահան
1947 - Դոն Հենլի, ամերիկացի ռոք երգիչ, «The Eagles» խմբի մենակատար
1946 - Դենի Գլովեր, ամերիկացի դերասան, ռեժիսոր և արտադրող
1946 - Միրեյ Մատյե, ֆրանսիացի երգչուհի
1878 - Յանուշ Կորչակ, լեհ մանկաբույժ և գրող
1849 - Էմմա Լազարուս, ամերիկացի բանաստեղծուհի
1839 - Յակոբ Հուրտ, էստոնացի բանահավաք, աստվածաբան, լեզվաբան
1713 - Ժակ Ժերմեն Սուֆլո, ֆրանսիացի ճարտարապետ

ՀԱՅԵՐ

1959 - Գրեգ Կոստիկյան, ամերիկացի խաղային դիզայներ, գրող

  • Նա դասախոսություններ է կարդում գեյմ դիզայնի բուհերում։
  • 1999 թվականին նա ընդգրկվել է «արկածային խաղերի փառքի սրահում» (Adventure Gaming Hall of Fame)։

1958 - Եվա Բեգլարյան, ամերիկյան ժամանակակից կոմպոզիտոր, հայկական ծագում ունեցող կատարող և աուդիո արտադրող

  • Նրա երաժշտությունը հաճախ բնութագրվում է որպես postminimalist.

1952 - Սերգեյ Մաթոսյան, գնդապետ, Աբխազիայի հերոս
1952 - Սերգեյ Չիլինգարյանց, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բարձրագույն որակավորման կարգի վիրաբույժ
1949 - Վալերի Թունյան, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ
1948 - Նուրհան Մանուկյան, Հայ Առաքելական եկեղեցու 97-րդ և գործող Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս

  • Մանուկյանի նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և բազմաթիվ այլ հայերի հետ միասին փախել են Հալեպ։
  • Նուրհան Մանուկյանը տիրապետում է անգլերենին, իվրիտին ու արաբերին և աշխատանքային շփումների հարուստ փորձ ունի ինչպես Իսրայելի կառավարության, այնպես էլ Պաղեստինյան վարչակազմի ղեկավարության հետ:

1934 - Գաբրիելա Ուլուհոջյան հայագետ, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր
1929 - Ջորջ Չիլինգար, երկրաբան, նավթագործ

  • Նրա պարսկահպատակ հայրը ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Իրան, դարձել շահի անձնական բժիշկը։
  • Նրա գիտելիքներն ու փորձը բարձր է գնահատել Իրանի շահ Փեհլևին։ Նա ամեն տարի միջոցներ է հատկացրել այս ոլորտի հետազոտական աշխատանքների և կադրերի պատրաստման համար:
  • Նա Իրանի համար աղոտ տարիներին ԱՄՆ-ում սովորելու է տարել 1000 իրանցի ուսանողների, միջոցներ չի խնայել քուվեյթցի ուսանողների աջակցության համար, երբ իրենց երկրում պատերազմ էր ընթանում, Նա հիմնադրել է իր անվանական հիմնադրամը հատուկ այդ նպատակների համար:
  • Ջորջ Չիլինգարը 20 տարի շարունակ Հոնդուրասի պատվավոր հյուպատոսն է։
  • Նրա անունով է կոչվել Իրանի նավթային հանքավայրերից մեկը՝ «Չիլինգարը»։
  • 275 տարվա ընթացքում նա առաջին ամերիկացի գիտնականն է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (մինչ այդ եղել է Բենջամին Ֆրանկլինը)։

1926 - Գեորգի Արեշյան, էլեկտրադինամիկայի և ավտոմատացված կառավարման տեսության մասնագետ, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ
1923 - Ռոբերտ Դոուլ, Կանզասի նահանգից 66-րդ Սենատոր

  • Ռազմական գործողություններից մեկի ժամանակ լեյտենանտ Դոուլը լուրջ վնասվածք է ստացել և ծանր վիճակում տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Մոտ մեկ տարի նա ամբողջությամբ կաթվածահար է եղել  7 վիրահատությունից հետո նրան է վերադարձել ոտքերի և ձախ ձեռքի շարժունակությունը։ Սակայն ԱՄՆ վերադառնալուց հետո նրան սպասում էր աջ ձեռքի անդամահատման վիրահատություն, սակայն բուժող Գամպար Կիլիկյանի նշանակումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիլիկյանն անցկացրել է բարդագույն վիրահատություն, որը թույլ է տվել ոչ միայն խուսափել անդամահատումից, այլև կայունացնել ձեռքի վիճակը:
  • Այդ պահից ի վեր Ռոբերտ Դոուլը ամուր կապ ուներ Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ։ Քաղաքական գործիչներից մեկը, ով կարևոր դեր է խաղացել իր քաղաքական կարիերայում, եղել է նախագահի խորհրդական Ռիչարդ Նիքսոնը, Հանրապետական կուսակցության քարտուղար Ռոբերտ Մարդյանը։ 1950 թվականին Դոուլը ընտրվել է Ներկայացուցիչների պալատ և դարձել ամերիկյան նորագույն պատմության մեջ առաջին քաղաքական գործիչը, ով անդրադարձել է Հայկական հարցին։ Կոնգրեսական Դոուլի ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ն դարձավ առաջին պետությունը, որը Ցեղասպանության փաստերով փաստաթուղթ ուղարկեց միջազգային դատարան՝ 1951 թվականին:

1893 - Միխայիլ Կաչկաչյան, կոնստրուկտոր, փորձակոնստրուկտորական բյուրոյի պետ, մասնակցել է Ա. Ն. Տուպոլևի կառուցվածքի ինքնաթիռների առաջին մոդելների ստեղծմանը
1886 - Շավարշ Քրիսյան, հայկական սպորտի ականավոր գործիչ, «Բալտալիման» առաջին հայկական ֆուտբոլային ակումբի հիմնադիրը, մարզիչը և խաղացողը, ֆիզիկական կուլտուրայի հանրահռչակողը՝ մանկավարժ, գրող, հրապարակախոս, լրագրող, Օսմանյան կայսրության առաջին մարզական ամսագրի՝ «Մարմնամարզ»- ի հիմնադիր և գլխավոր խմբագիր, որը լույս է տեսել հայերեն 

  • Մասնակցել է Հայկական օլիմպիական (Համահայկական) խաղերի շարքի կազմակերպմանը և պատրաստել հայկական մարմնակրթական ընդհանուր միության՝ «Հոմենեթմեն»- ի և հայկական ֆուտբոլային լիգայի նախագծերը, որոնք իրականացվել են նրա մահվանից մի քանի տարի անց:
  • Հայոց ցեղասպանության զոհ։

1848 - Նիկոլայ Տումանով, իշխան, գեներալ-լեյտենանտ

  • Վրացացած հայկական տոհմի հետնորդ, որը սկիզբ է առնում Մամիկոնյան հայկական իշխանապետությունից։