Պատմության այս օրը. հունվարի 25

Օրացույց 25.01.2020   09:30   538

2011 - Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ։

2004 - Մարսի վրա վայրէջք կատարեց 2-րդ ամերիկյան մարսագնացը՝ «Օպորտյունիտին»։

2000 - Վալենսիայում ցուցադրվեց աշխարհի ամենաերկար սրբիչը՝ 9.4x14.46 մ՝ 67 կգ քաշով։

1981 - Ծնվել է ամերիկացի R&B ոճի հայտնի երգչուհի և երգահան, 15 «Գրեմիի» դափնեկիր Ալիշա Քիզը։

1980 - Ծնվել է իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա» ակումբի խաղացող Չավի Էռնանդեսը։

1949 - Առաջին անգամ կայացավ ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությունը:

1946 - Ծնվել է հայկական ծագումով ռուս երգահան Վյաչեսլավ Դոբրինինը։

1938 - Ծնվել է ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին։ 2010 թվականին ВЦИО́М-ի հարցումների արդյունքում Վիսոցկին «20-րդ դարի կուռքերի» ցանկում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ Յուրի Գագարինից հետո։

1938 - Արեգակի բարձր ակտիվության պատճառով հյուսիսափայլը դիտեցին նաև Արևմտյան Եվրոպայում։

1924 - Տեղի ունեցավ առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա):

1922 - Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։

1919Նյու Յորքում բացվեց աշխարհի ամենամեծ հյուրանոցը՝ 2200 համար ունեցող «Փենսիլվանիան»։

1905 - Հարավային Աֆրիկայում հայտնաբերվեց ամենամեծ 3106 կարատանոց ադամանդը՝ «Կուլինինան»։

1882 - Ծնվել է անգլիացի կին գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ Վիրջինիա Վուլֆը։  Նրա հայտնի գործերն են՝ «Ծովով հեռացում», «Միսիս Դելլոուեյ», «Փարոսի վրա», «Օրլանդո» վեպերը։

1874 - Ծնվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Սոմերսեթ Մոեմը։ Նրա հայտնի գործերն են՝ «Ստրկություն մարդկային», «Լուսին և վեցպենսանոց», «Թատրոն» վեպերը, «Անձրև» պատմվածքը։

1858 - Առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ հարսանեկան քայլերգը։

1554 - Բրազիլիայում Սուրբ Պաուլի օրը հիմնադրվում է Սան Պաուլու քաղաքը։

1533 - Անգլիայի արքա Հենրիխ 8-րդը գաղտնի ամուսնանում է Աննա Բոլեյնի հետ, որի համար էլ հետո հեռացվում է եկեղեցուց։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 25, Սոմերսեթ Մոեմ, Ալիշա Քիզ, «Էմմի», Չավի Էռնանդես, Վլադիմիր Վիսոցկի, Մենդելսոն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon