Պատմության այս օրը. մայիսի 13
2007 - Ավարտվեց Բուլղարիան և Ռումինիան կապող Վիդին Կալաֆատ կամրջի կառուցումը։
1992 - Ամերիկացի 3 աստղագնաց բաց տիեզերքում միաժամանակ մնացին 8 Ժամ 29 րոպե։
1991 - Եթեր է հեռարձակվում «Ռոսիա 1» (ռուս.՝ Россия 1) Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքը՝ երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը։ Համարվում է «Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքը»:
1986 - Ծնվել է անգլիացի դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր Ռոբերտ Փեթինսոնը։
1950 - Ծնվել է ամերիկացի երգիչ Սթիվի Ուանդերը։
25 անգամ արժանացել է «Գրեմմի»: «Բոլոր ժամանակների լավագույն վոկալիստների» ցուցակում է։
1950 - Անգլիական Սիլվերսթոունում մեկնարկեց առաջին ավտոարշավի առաջին «Ֆորմուլա 1» մրցաշարը։
1930 - Սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թ. Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։
1920 - ԱՄՆ-ի Կոնգրեսը թիվ 359 փաստաթղթով արձանագրեց, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանություն է կատարել՝ ոչնչացնելով 1,5 մլն հայ։
1916 - Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
1913 - Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
1907 - Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը։
1888 - Բրազիլիայում ընդունվեց օրենք, որով դադարեցվում էր ստրկատիրությունը երկրում: Հոր բացակայությունից օգտվելով՝ թագավորի դուստրը ստորագրել է ստրկատիրության վերացման մասին օրենքը: Բրազիլիան դարձավ վերջին երկիրը, որը պաշտոնապես արգելեց ստրկությունը:
1840 - Ծնվել է ֆրանսիացի գրող Ալֆոնս Դոդեն։
1836 - Սկսվեցին Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։
1637 - Մահափորձերից խուսափելու համար, կարդինալ Ռիշելիոն հրամայեց սնվելիս օգտագործվող բոլոր դաշույնների ծայրերը կլորացնել։ Այդպես առաջացան խոհանոցային դանակները:
1501 - Ամերիգո Վեսպուչին Նոր աշխարհ գնալիս հասկացավ, որ Կոլումբոսը մայրցամաք է հայտնաբերել։
