«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 28

Պատմության այս օրը. մայիսի 28

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Համաներման միջազգային օրը (Amnesty International Day)
  • Կանանց առողջության գործողությունների միջազգային օրը (International Day of Action for Women s Health) *
  • Ամսականի հիգիենիայի օրը (Menstrual Hygiene Day) *
  • SEO-կարգավորողի օրը *
  • Մայոնեզի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան կռունկի օրը (Whooping Crane Day) *
  • ԱՄՆ - Համբուրգերի ազգային օրը (National Hamburger Day) *
  • ԱՄՆ - Կրծքամսի ազգային օրը (National Brisket Day) *
  • Բելառուս - Սահմանապահի օրը 
  • Եթովպիա - Դերգի ռազմական ռեժիմի անկման օրը
  • Իսրայել - Շավուոտ (Shavuot) 
  • ՀԱՀ - Դստերն աշխատանքի տանելու օրը *
  • Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը

1918թ. մայիսի 28-ին՝ Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո, Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթել էին թուրքական զորքերը, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
Ստեղծված պայմաններում Հայաստանն ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը:
Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրսբերումն Անդրկովկասից: 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին`   Ալեքսանդրապոլ (Գյումրի): 
1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից: 1920թ. ապրիլի 28-ին, սակայն, Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:
Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում: Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը`   1991թ:

  • Հորվաթիա - Զինված ուժերի օրը 
  • Ղրղզստան - Սահմանապահի օրը 
  • Նեպալ - Հանրապետության օրը 
  • Պակիստան - Մեծապետականության օրը (Youm-e-Takbir) *
  • Ռուսաստան - Սահմանապահի օրը
  • Ռուսաստան - Սևահերների օրը *
  • Ռուսաստան - SEO-կարգավորողի օրը *
  • Ֆիլիպիններ - Ազգային դրոշի օրը 

* Մայիսի 28-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Ֆրանսիացիները հան­րաքվեով դեմ արտահայտվեցին Եվրոպայի սահմանադրությա­նը։
2005 - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան:
2000 - Դրաս­տա­մատ Կա­նա­յա­նի (Դրո) աճ­յու­նը Բոս­տոն քա­ղա­քից տե­ղա­փոխ­վեց Հա­յաս­տան, այն ամ­փոփ­վեց Ապա­րա­նի հուշ­ա­հա­մա­լի­րում:
1997 - Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրում են սևծովյան նավատորմը բաժանելու համաձայնագիր:
1988 - ԱՄՆ-ի Նախագահ Ռ. Ռեյգանն այցելեց ԽՍՀՄ։
1979 - Կոնստանտինոս Կարամանլիսն ստորագրում է Հունաստանը եվրոպական տնտեսական համագործակցության անդամ դարձնող համաձայնագիր:
1963 - Գոր­ծարկ­վում է յոթ­նամ­յա­կի հս­կա­նե­րից մե­կը՝ Ագա­րա­կի պղն­ձա­մո­լիբ­դենա­յին կոմ­բի­նա­տը:
1961
- Ստեղծվեց մարդու իրա­վունքների միջազգային կազմա­կերպությունը՝ «Amnesty International»-ը։
1957 - ԱՄՆ-ում բացվեց ձայ­նագրության ազգային ակադե­միան, որը հիմնեց երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակը։
1942 - Փորձարկվեց ավստրալական առաջին ռազմական ինք­նաթիռը՝ «Բումերանգը»։
1928 -
Կա­հի­րե­ում հիմն­վեց հայ կր­թա­կան և հրա­տա­րակ­չա­կան Հա­մազ­գա­յին ըն­կե­րու­թյու­նը:
1918
- Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

  • 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.
  • «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:

1907 - Հայդուկների խումբը Գևորգ Չաուշի գլխավորությամբ Սու­լուխ գյուղում (Բիթ­լի­սի վի­լա­յեթ) ըն­կավ թուր­քե­րի շր­ջա­պատ­ման մեջ։

  • Մար­տի ժա­մա­նակ Չա­վուշ­ը ծանր վի­րա­վոր­վեց։ Գիշ­ե­րը հայ­դուկ­նե­րին հա­ջող­վեց ճեղ­քել շր­ջա­պա­տու­մը և տա­նել Չա­վուշ­ին, սա­կայն հա­ջորդ օրը նա մա­հա­ցավ ծանր վեր­քե­րից։

1904 - Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան:
1900 - Արևի խավարում եղավ, որը տեսանելի էր ողջ Եվրոպայում։
1898 - Առաջին անգամ լուսան­կարվեց Թուրինի մայր տաճա­րում գտնվող այն սավանը, որով, ըստ Ավետարանի, փաթաթվել էր խաչից հանված Քրիստոսի մարմինը։
1877 - Ռուսական զորքերը մտնում են Ալաշկերտ:
1830 -
ԱՄՆ­-ում օրենք ըն­դուն­վեց հնդ­կա­ցի­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման մա­սին:
1812 - Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը:
1756 - Մայոնեզի «ստեղծման» օրը:
1742 - Լոնդոնում բացվեց աշ­խարհի առաջին ծածկած լողա­վազանը։
585 -
Ք.ա. Լիդիայի և Մեդիայի արքաները, ենթադրելով, որ Արևի խավարումով աստվածներն իրենց հրամայում են դա­դարեցնել թշնամությունը, վերջացրեցին Փոքր Ասիայում իշխա­նության համար պայքարը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Քայլի Մինոուգ, ավստրալիացի փոփ աստղ
1959 - Շառլ Բերբերյան, հայկական ծագումով իրաքցի մուլտիպլիկատոր  
1943 - Ելենա Սուլիոտիս, հույն օպերային երգչուհի (սոպրանո)
1938 - Արմեն Մեդվեդև, կինոգետ
1934 - Լիա Էլիավա, վրաց կինոաստղ
1926 - Տատյանա Հովսեփյան, ակնաբան
1925 - Դիտրիխ Ֆիշեր–Դիսկաու, գերմանացի օպերային և կամերային երաժշտության երգիչ (բարիտոն)
1908 - Յան Ֆլեմինգ, անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ
1903 - Էզրաս Հասրաթյան, ֆիզիոլոգ, ՀԳԱ թղթակից անդամ, ակադեմիկոս
1878 - Նիկողայոս Մադաթյանց, հայ ճարտարապետ
1779 - Թոմաս Մուր, անգլիացի պոետ

Читать на русском