«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Տաթևիկ Հայրապետյան. Եթե չենք ուզում...

Տաթևիկ Հայրապետյան. Եթե չենք ուզում...

❗️Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ Ալիևի կամքով մեր երկրում սահմանադրություն փոխվի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ մեր պետության դեմ անպատիժ զավթողական ծրագրեր առաջ մղվեն, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ու ասպատակությունները շարունակվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհները վտանգվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ հատուկ ջոկատային ադրբեջանցիները գան ու մեր երկրում բախումներ հրահրեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Արցախ բառն ասելուց, Արցախում տեղի ունեցածից խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Հայոց Ցեղասպանության մասին խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ Բաքվում որոշեն, թե մենք որ սարին պետք է նայենք, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ մեր երկրում ազգային արժանապատվություն ու հիշողություն ունենալը դառնա ազատությունից զրկվելու կամ երկրից հեռանալու հարց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ մեզ ութ տարի խաբող, գցողները, որոնք վերջում ընդամենը դարձան Ալիևի թեկնածուները, շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել՝ ընդդեմ Հայաատանի, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Այս ամենը բնավ չափազանցություն չի։ Սրա մասին պարզ ու ակնհայտ խոսում են արդեն հենց Ալիևի մարդիկ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները, իսկ դա կանխելու ուղին մեկն է՝ հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Տաթևիկ Հայրապետյան