«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Պեգով. Ի՞նչ վիճակ է Բերձորում (տեսանյութ)

Պեգով. Ի՞նչ վիճակ է Բերձորում (տեսանյութ)

WarGonzo նախագծի լրագրող Սեմյոն Պեգովը քիչ առաջ փոքրիկ տեսանյութ է ներկայացրել Բերձոր քաղաքից, որտեղ նշում է, որ մինչ այս պահը դեռ հստակություն չկա քաղաքի ապագայի ու կարգավիճակի մասով:

Ըստ Պեգովի՝ տեղական իշխանությունները միանշանակ ազդանշաններ են ստացել, որ քաղաքը մնալու է Արցախի իշխանության վերահսկողության ներքո, իսկ որոշ զինվորականներ նշել են, որ հնարավոր է տեղի բնակիչները ստիպված լինեն մինչև ժամը 18.00-ն լքել քաղաքը:

Վերջին պաշտոնական ինֆորմացիան՝ մինչև ժամը 18։00-ն պետք է ազատել նաև Բերձորը, Սուսը և Աղավնոն։ Հիմա ուղիղ Ժամը 18։00-ն է, շատերը դեռ դուրս չեն եկել, այդ թվում և մենք, ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Ղարոբյանը:

«Աղավնոյում ընտանիքներ կան՝ կանայք երեխաների հետ, 5 երեխա ունեցող մի հղի կին կա, 4 երեխա ունեցող մեկը, երկուսն էլ կորցրել են ամուսիններին պատերազմում, նրանք մնում են այսօր իրենց տանը, ասում են, որ գնալու տեղ չունեն»։