«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Պուտին. Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները

Պուտին. Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ նովոստին։

«Ղարաբաղյան իրադարձությունները ողբերգություն են, մենք շատ անհանգստացած ենք»,– ասել է նա։

Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Ռուսաստանի հետ: Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է  "Россия 24"-ը: