«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Armeniasputnik. Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան

Armeniasputnik. Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան

Գեղարքունիքի մարզը ներկայացնող պատգամավորը չբացառեց, որ իր ելույթի ընթացքում արդեն պարզվի նաև, որ ադրբեջանցիները հասել են Սոթք ու մտել ոսկու հանքի տարածք:

Քարվաճառում երեկ տեղադրված դարպասները կոտրվել են: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Քարվաճառի շրջանում մենք լուրջ խնդիրներ ունեն. երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, ու իրենք առաջ են գալիս»,- ասաց Թովմասյանը:

Նա նաև հայտնեց, որ քիչ առաջ է խոսել կորպուսի հրամանատարի հետ, նա հաստատել է այդ տեղեկությունն ու ասել, որ դարպասները կոտրվել են ու առաջ են բերվում, որ այլ տեղ դնեն:

«Ու դա, մեղմ ասած, խայտառակություն է: Ես չեմ հասկանում՝ եռակողմ պայմանագրի երկրորդ կամ երրորդ կողմը ուր է: Ուղղակի անհասկանալի է»,- ասաց Թովմասյանը:

Որպես Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր` Թովմասյանը բանակին կոչ արեց կանգնել թշնամու վտանգի առաջ միայնակ մնացած ժողովրդի կողքին:

Նա նաև չբացառեց, որ իր ելույթի ընթացքում արդեն պարզվի նաև, որ ադրբեջանցիները հասել են Սոթք ու մտել ոսկու հանքի տարածք, մինչդեռ իր հետ զրույցում կորպուսի հրամանատարը չէր հաստատել այդ տեղեկությունները: Տեղեկությունը փոխանցում է armeniasputnik.am-ը: