«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՌԴ-ն և Թուրքիան արձանագրություն են ստորագրել

ՌԴ-ն և Թուրքիան արձանագրություն են ստորագրել

Թուրքիան և Ռուսաստանը նոյեմբերի 11-ին համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման գործընթացը համակարգող համատեղ կենտրոն ստեղծելու մասին:Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նույնպես մասնակցելու է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն Թուրքիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան՝ պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտնել է, որ Թուրքիան դիտորդներ է ուղարկելու, այլ ոչ թե խաղաղապահներ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը հայտարարվեց երեքշաբթի օրը՝ ավարտելով տարածաշրջանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի մարտերը:

Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը գալու է Անկարա: Ըստ նրա՝ պատվիրակությունը կժամանի այս շաբաթ՝ որոշելու մոնիտորինգի ճանապարհային քարտեզը և Հայաստանի դուրսբերման ժամանակացույցը: