ՌԴ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

Արցախ 03.09.2021   21:00   145

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում:

Այսպիսով` Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը` ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին:

«Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուններ. չորս շարասյուն ՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն ՝ Շուշի – Կարմիր Շուկա-Ջիվանի և մեկ շարասյուն ՝ հակառակ ուղղությամբ:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության` ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություն էր տարածել առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվության մասին, նշելով, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, ՌԴ ՊՆ, Շուշի, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon