Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են տարածել Արցախի վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում բռնությունների աճը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և մեր զորակցությունը հայտնում վիրավորներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,–ասված է հայտարարության մեջ։
Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել անհապաղ պայմաններ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու համար: