Ռուսներից ԱԺ ամբիոնից բողոքելն անիմաստ է. Առավոտ

Խոսք 17.11.2021   11:45   106

Առավոտ.«...Այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը նույնպես չի հասկացել իրավիճակի լրջությունը եւ, ըստ երեւույթին, հույս է դրել նրա վրա, որ եռակողմ բանակցություններում ինչ-որ գեղջկական ճարպկություն կդրսեւորի ու կկարողանա մի կերպ պահպանել նոյեմբերի 9-ի «status quo»-ն: Հիմա պարզվեց, որ դա հիմնովին սխալ հաշվարկ է:
Արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը շատ ավելի բարդ եւ նուրբ գործ է, քան խարազանող ճառերով սրան-նրան «քլնգելը»: Հատկապես բարդ գործ է Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելը: Մեր այսօրվա պաշտոնյաները ոչ միայն պատկերացում չունեն, թե ինչպես է կառուցված ռուսաստանյան իշխանությունը եւ ինչպես է պետք այնտեղ հարցեր լուծել: Նրանց մեծ մասը նույնիսկ ռուսերեն էլ չգիտի:

Երեկ ՔՊ-ականներն իրենց շեֆից հրահանգ էին ստացել՝ ԱԺ ամբիոնից շանտաժել ռուսներին, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ «մուննաթ գալ»: 
Նախ՝ Փաշինյանի կողմից կազմած ցուցակով խորհրդարան մտած պատգամավորներն այն քաղաքական քաշը, այն հեղինակությունը չունեն, որ նրանց դիմումները ռուսների կամ միջազգային հանրության վրա որեւէ ազդեցություն ունենան:
Երկրորդ՝ Ռուսաստանի հետ պետք է աշխատել ապարատային, բյուրոկրատական եղանակով՝ դա այն երկիրը չէ, որի վրա կարող են ազդել PR ակցիաները: 
Եվ վերջապես, ռազմաճակատում ստեղծված իրավիճակն ամենեւին ռուսների մեղքը չէ. պատճառը անտերության մատնված պետությունն է»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արամ Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon