Սմբատ Գոգյանն ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից

Պաշտոնական 24.09.2020   21:25   124

Վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 14-ին: Նա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԲՈԿ, Սմբատ Գոգյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon