Թշնամին լայնամասշտաբ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ՝ անտեսելով նաև Իրանի անվտանգությունը

Պաշտոնական 06.10.2020   17:07   199

Կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել հարավային ուղղությամբ՝ անտեսելով նաև ԻԻՀ տարածքի անվտանգությունը։
Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ, հաղորդում է ԱՀ ՊԲ-ն:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

«Նրանք մարտադաշտ են բերել նաև տանկեր և հրետանի։ Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը»,–նշված է Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում։ Նրա խոսքով` մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ:«Բարի գալուստ դժոխք»,–նշում է Ստեփանյանը։

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած, ֆբ-ում գրում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի սկսած լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց:

Թարմացված՝

«Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը». Շուշան Ստեփանյան

Թարմացված՝

«Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է». Վահրամ Պողոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon