Ճապոնիան ավիգան դեղամիջոց է նվիրել Հայաստանին

Պաշտոնական 23.07.2020   13:30   346

Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով: Այս պահի դրությամբ, ավիգանը (ֆավիպիրավիր) այդ օրինակներից մեկն է, որը ակտիվ հետաքրքրություն է առաջացրել: Հայաստանի խնդրանքով Ճապոնիան հուլիսի 22-ին Ճապոնիայի կողմից պատրաստված ավիգան դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 հիվանդի համար:

Ակնկալվում է, որ դեղամիջոցը հայ բժշկական մասնագետների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը` այդպիսով այդ գործընթացով նպաստելով ավելի շատ հիվանդների վերականգնմանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ավիգան (ֆավիպիրավիր), Հայաստան-Ճապոնիա, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon