Վահրամ Աթանեսյան. Վարչապետի պաշտոնը զբաղեցնողին բանակցություններին մոտ թողնել չի կարելի

Կարևոր 04.01.2021   16:41   784

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ  Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հայաստանի համար ողբերգություն է, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը դատում է ղարաբաղյան առաջին պատերազմի դաշտային հրամանատարի մակարդակով կամ առնվազն այդ դերն է վերցրել եւ հանրությանը ներշնչում է, թե 1994թ. մայիսին հնարավոր էր Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել  եւ ԼՂ հարցը ,,փաթեթով,, լուծել, բայց իշխանությունը բավարար քաջություն չունեցավ:

Մարդը, պարզվում է, ոչ միայն փաստաթղթերի հետ աշխատելու կոմպետենտություն չունի, այլեւ տեքստ չի հասկանում կամ ծուլացել է կարդալ:

Նրան հղում եմ Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Ստուպիշինի դիվանագիտական հուշագրությունը: Որպեսզի կարդա եւ եթե ունակ է՝ հասկանա, որ մայիսյան հրադադարը Հայաստան-ԼՂ կոնսենսուսի արդյունքում է հաստատվել:

Իսկ եթե տողատակ կարդալ կարող է, ապա կիմանա, որ հակառակ պարագային Ռուսաստանը մե՜ծ աջակցություն էր ցուցաբերելու Ադրբեջանին, եւ բանակի հետ տեղի էր ունենալու այն, ինչ իր տղայամտության պատճառով եղավ քառասունչորսօյա պատերազմի ընթացքում: Եւ ԼՂ հարցն ընդմիշտ փակվելու էր:

Ներկայիս շա՜տ պատասխանատու փուլում նմանին, իրոք, հետագա բանակցություններին մոտ թողնել չի կարելի:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաինյան, Վահրամ Աթանեսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon