Հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները Ադրբեջանական կողմի խոցված տանկերը և զրահատեխնիկան հյուսիս-հյուսիսարևելյան ուղղությամբ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման (տեսանյութ) Ֆրանսիայում թուրք ազգայնականները փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում Ներկա պահին թշնամին «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք, 749 առողջացած և 29 մահ 51 նոր զոհ. Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված հերոս զինծառայողների անունները

Զախարովա. Երևանը և Բաքուն հաստատել են մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին

Պաշտոնական 09.10.2020   11:27   274

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտգործնախարարների մասնակցությունը Մոսկվայում ուրբաթ օրը կայանալիք խորհրդակցություններին: Այս պահին ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում այս միջոցառման անցկացման համար, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում»,- ասել է նա:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` մարդասիրական նկատառումներով` զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար: Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- իր ուղերձում ասել էր ՌԴ նախագահը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Մարիա Զախարովա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon