Զախարովան՝ Գորիս - Կապան ճանապարհի իրավիճակի մասին

Տարածաշրջան 16.09.2021   19:32   242

Այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է.

«Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում ՝ Սյունիքի Որոտան գյուղի մոտ, իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է սահմանազատման անհրաժեշտությունը»:

Զախարովայի խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին.

«Մենք ակնկալում ենք արագ արձագանք հետագա ընթացքի համար: Զուգահեռաբար, մենք կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` համաձայն ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք՝ ադրբեջանական ոստիկանությունը կանգնեցնում է իրանական բեռնատարները Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին ՝ Որոտան գյուղի մոտակայքում: Նրանք ելքի ու մուտքի վճար են պահանջում իրանցի վարորդներից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սահման, Մարիա Զախարով, Գորիս-Կապան ավտոճանապարհ, Որոտան, Հայաստան, սահմանազատում, սահմանագծում, ադրբեջան, ՌԴ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon