ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին (տեսանյութ)
Ազգային ժողովի հունվարի 18-ի նիստում տեղի ունեցավ ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների քվեարկությունը։
«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում ունեցավ 8 մշտական հանձնաժողովի նախագահ․ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Նարեկ Զեյնալյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արման Եղոյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վարազդատ Կարապետյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Թունյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունեցավ հանձնաժողովի 2 նախագահ. Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Միքայել Մելքումյանը, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ունեցավ 1 մշտական հանձնաժողովի նախագահ․ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Մանե Թանդիլյանը։